Եգոր Կրիդը հանդիպել է Վիրջիլ Աբլոյին

20:03   14 հունվարի, 2019

24-ամյա Եգոր Կրիդը ծանոթացել է Louis Vuitton ապրանքանիշի տղամարդկանց հագուստի ստեղծագործական ղեկավար Վիրջիլ Աբլոյի հետ։ Instagram-ում երաժիշտը նրա հետ համատեղ լուսանկար է տեղադրել։ Դատելով հրապարակումից՝ երաժիշտն ընկերացել է դիզայների հետ, նրան նույնիսկ «եղբայր» անվանել։ Կրիդը նաեւ հայտնել է, որ Աբլոյից որպես նվեր Louis Vuitton-ի պիջակ է սպասում։

Վիրջիլ Աբլոն ներաձության աշխարհի լեգենդար կերպարներից է։ Ամերկացի դիզայները Louis Vuitton-ի տղամարդկանց հագուստի ստեղծագործական ղեկավարի պաշտոնը զբաղեոնում է 2018թ.-ի մարտից։ Նա նաեւ Off-White-ի գործադիր տնօրենն է. նորաձեւության տունն Աբլոյի կողմից հիմնվել է 2013թ.-ին։

Նա նորաձեւության աշխարհում հայտնվել է 2009թ.-ին Fendi-ում պրակտիկա անցնելով, ուր ծանոթացել է Քանյե Ուեսթի հետ։ Նա Ուեսթի հետ համագործակցել է տարբեր ստեղծագործական նախագծերի շրջանակներում, ինչն ի վերջո նրան ոգեշնչել է ստեղծել հագուստի սեփական ապրանքանիշը՝ Off-White։

Time ամսագիրը Աբլոյին ներառել է «Time 100»-ին ցանկում՝ 2018թ.-ին աշխարհում ամենաազդեցիկ 100 մարդկանց ցանկը։



© NEWS.am STYLE