«6 տարի առաջ Թաիլանդում` օվկիանոսի ափին, անցկացրինք արարողությունը». Արարատ Քեշյանի գրառումը

17:53   14 հունվարի, 2019

Հայկական արմատներով դերասան Արարատ Քեշյանն իր ու կնոջ ամուսնության 6-րդ տարեդարձի առիթով ջերմ գրառում է կատարել։ Դերասանն Instagram-ում լուսանկար է տեղադրել, որն արվել է 6 տարի առաջ Թաիլանդում։

«6 տարի առաջ՝ այս օրը, Թաիլանդում, ամուսնությունը գրանցելուց մի քանի շաբաթ անց, մեծ ու աղմկոտ միջավայրում, օվկիանոսի ափին անցկացրինք արարողությունը։ Բոլորը միմյանց խոստացան սխրագործությունը կրկնել ուղիղ 5 տարի անց։ Միամիտներ։

Այդ ժամանակ մենք նույնիսկ գլխի չէինք ընկնում, որ մեր ցանկացած ծրագիր կարող են փոխել երկու փոքրիկ, խոշոր աչքերով փոքրիկները։ Ոչինչ, երբ մեծանան, վրեժ կլուծենք»,- մեկնաբանություններում գրել է Արարատ Քեշյանը։



© NEWS.am STYLE