Թիմաթիի հարսնացուն միկրոբիկինիով լուսանկար է հրապարակել

22:19   14 հունվարի, 2019

22-ամյա Անաստասիա Ռեշետովան Դոմինիկայում հանգստանում է փեսացուի՝ Թիմաթիի, նրա դստեր՝ Ալիսայի եւ ապագ սկեսրոջ՝ Սիմոնայի ընկերակցությամբ։

Ազատ ժամանակը Ռեշետովան նրանց հետ է անցկացնում, բայց չի մոռանում իր երկրպագուների մասին։ Intagram-ում Ռեշետովան մի քանի լուսանկար է հրապարակել, որոնցում դեղին լողազգեստ է կրում՝ ցուցարդելով իդեալական կազմվածքը։

«Սկսվել է շրջանը, երբ հրաշալի պահերի 100 տոկոսը մնում է կադրի ետեւում։ Իսկական հանգիստ։ Կփորձեմ այլեւս չկորչել»,- հրապարակումը մակագրել է Անաստասիան։ Նա նշել է, որ լուսանկարը խմբագրված չէ։ Հետեւորդներից շատերը նշել են, որ լողազգեստի վերնահատվածը փոքր է Ռեշետովայի համար, մյուսներն ուրախացել են, որ այն ցուցադրում է նրա հրաշալի մարմինը։

Ավելի վաղ Անաստասիան խոսել էր այն մասին, որ հրաժարվելու է  անկեղծ զգեստներից եւ որոշել է «դրանք կրել միայն լուսանկարում»։ Կարծես թե այս լուսանկարով նա փորձել է ցույց տալ, որ կատարել է խոստումը…



© NEWS.am STYLE