Led Zeppelin-ն ընդդեմ Deep Purple-ի. Ռոբի Ուիլյամսը հարեւանին «տանջում է» միցակիցների երաժշտությամբ

18:19   14 հունվարի, 2019

Երգիչ Ռոբի Ուիլյամսը վիճել է 75-ամյա հարեւանի՝ Led Zeppelin-ի նախկին կիթառահար Ջիմի Փեյջի հետ եւ որոշել յուրօրինակ ձեւով վրեժխնդիր լինել։ Այժմ նա բարձր միացնում է Deep Purple-ի եւ Black Sabbath-ի երգերը՝ նրան տհաճություն պատճառելու նպատակով։

Ռոբի Ուիլյամսը ցանկացել է մեծացնել նկուղը՝ այնտեղ լողավազան կառուցելով, ինչը դուր չի եկել նրա 75-ամյա հարեւանին։ Վերջինս մտահոգվել է, որ շինարարական աշխատանքները կարող են վնասել իր բնակարանը։

Առայժմ չի հաղորվում է՝ ով է բողոքել Ուիլիամիս դեմ, հայտնի է, որ նա ստորագրել է որպես «Ջոնի»։ Փեյջին հատկապես զայրացնում է, որ Ռոբի Ուիլյամսը միացնում է 1970-ականներին Led Zeppelin-ի հիմնական մրցակիցների՝ Black Sabbath-ի, Deep Purple-ի եւ Pink Floyd-ի երաժշտությունը։

Daily Telegraph-ի հետ հարցազրույցում Ռոբի Ուիլյամսի ներկայացուցիչը երգչի հասցեին հնչող մեղադրանքները մտացածին եւ անհեթեթ է համարել։

Աղբյուրը եւ լուսանկարները՝  BBC



© NEWS.am STYLE