Ralph Lauren-ի ստեղծագործական տնօրենը լքել է պաշտոնը

19:41   14 հունվարի, 2019

Քեւին Քարիգանը լքել է Ralph Lauren ընկերությունը, ուր աշխատել է վերջին երկու տարիների ընթացքում։ Նա զբաղեցնում էր միանգամից երկու պաշտոն։ Գլխավորում էր կանանց հավաքածուն եւ Chaps ապրանքանիշը՝ ստեղծագործական տնօրենի պաշտոնում եւ զբաղեցնում էր փոխտնօրենի պաշտոնը։

Առաժմ չի հաղորդվում՝ ինչու է Քարիգանը լքել ընկերությունը։ Մինչ այդ դիզայները 18 տարի աշխատել է Calvin Klein-ում։ Instagram-ի էջում Քարիգանը հրապարակում է արել՝ գրելով. «Նոր հեռանկարներ»։

Աղբյուրը՝ Harper's Bazaar

Լուսանկարը՝ Vogue



© NEWS.am STYLE