Եվգենի Պլյուշչենկոյին վիրահատել են

22:51   14 հունվարի, 2019

Ռուս գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն վիրահատության է ենթարկվել։ Պարբերական ծանրաբեռնվածությունը հանգեցրել է նրան, որ ողնաշարի հետ կլապված խնդիրները գլուխ են բարձրացրել, եւ օլիմպիական չեմպիոնը ստիպված է եղել բուժօգնության դիմել ուժեղ ցավերի պատճառով։ Պլյուշչենկոն չի հայտնել հոսպիտալացման մասին եւ չի խոսել ինքնազգացողության մասին։

Օրեր անց միայն հայտնի է դարձել վիրահատական միջամտության մասին, որի ընթացքում հեռացվել է ճողվածքը։ Այն ճնշել է նյարդը՝ ուժեղ ցավի պատճառ դառնալով։ Գեղասահորդը դեռեւս հիվանդանոցում է, սակայն նրա կնոջ՝ Յանա Ռուդկովսկայայի խոսքով՝ ինքնազգացողությունը լավ է։

«Եվգենի Պլուշչենկոն մեծ սպորտում չէ, այդ պատճառոն նրա առողջական վիճակը վերաբերում է միայն նրան եւ նրա ընտանիքն։ Միակ բանը, որ կարող եմ ասել՝ խնդիրներ իսկապես եղել են, քանի որ 30 շոու է ունեցել Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում, եւ նրան անհանգստացրել են ցավերը ողնաշարի պարանոցային հատվածում։ Նա ցանկացել է Իսրայել մեկնելլ, սակայն ցավերն ուժեղացել են, եւ նա դիմել է ռուս մասնագետի օգնությանը»,- ավելի վաղ ասել էր նրա կինը։

Պլյուշչենկոն պետք է վերականգնման փուլ անցնի, ինչը կարող է մի քանի շաբաթ տեւել։

Աղբյուրը՝ Starhit



© NEWS.am STYLE