Ժաննա Լեւինան հայտնել է՝ որտեղ է Գարիկ Մարտիրոսյանն իրեն առաջարկություն արել

20:47   14 հունվարի, 2019

Սոչիում КВН-ի փառատոնի բացմանը Comedy Club-ի հիմնադիր եւ անդամ Գարիկ Մարտիրոսյանը մասկանցել է կնոջ՝ Ժաննա Լեւինայի հետ։ Վերջինս իր խոսքում նշել է, որ 20 տարի առաջ Գարիկը հենց այնտեղ իրեն առաջարկություն է արել։

Instagram-ում Ժաննա Լեւինան կարճ տեսանյութ է հրապարակել, որի մեկնաբանություններում գրել է. «Երեկ կայացել է КВН-ի փառատոնի բացումը, որը 10 օր շարունակ կուրախացնի իմ հարազատ քաղաքը՝ Սոչին։

View this post on Instagram

A post shared by Janna Levina (@jannalevina_martirosyan) on

Հարգելի աղջիկներ, ովքեր եղել են փառատոնին, կարող եմ իմ փորձից ելնելոբ՝ ասել՝ հենց այստեղ կարող եք հանդիպել ոչ հարուստ, բայց հրաշալի տղամարդու։ Եվ միայն ձեզանից է կախված՝ այդ տղամարդը կդառնա՞ ձեր ամուսինը, թե նրան կատակելու առիթներ կտաք КВН-ի 30-րդ հոբելյանական փառատոնի ընթացքում»։



© NEWS.am STYLE