Հյու Գրանտից գողացել են նոր ֆիլմի սցենարը

10:11   15 հունվարի, 2019

«Բրիջիթ Ջոնսի օրագիրը» ֆիլմերի աստղ, դերասան Հյու Գրանտը Twitter-ում փորձել է դիմել չարագործներին, ովքեր ավտոմեքենայից գողացել են նոր ֆիլմի սցենարը։ Դերասանը նրանց խնդրում է վերադարձնել գողացված թղթերը։

«Եթե գոնե մի փոքր շանս կա, որ ինչ-որ մեկը գիտի՝ ով է կոտրել ավտոմեքենաս ու գողացել պայուսակը, խնդրում եք, փորձեք նրանց համոզել վերադարձնել գոնե սցենարը»,- գրել է նա։

Բրիտանացին հայտնել է, որ սցենարի վրա աշխատել է շաբաթներ շարունակ։ Գրանտը նաեւ նշել է, որ գողացված պայուսակում կարող են լինել նրա երեխաների բժշկական քարտերը։

Հրապարակման մեկնաբանություններում շատերը կարեկցանք են հայտնել Գրանտին եւ համոզմունք արտահայել, որ գողացվածը կգտնվի։

Լուսանկարները՝ 24СМИ, Viva



© NEWS.am STYLE