Սվետլանա Լոբոդան մեկնաբանել է իր մասնակցությամբ սկանդալային տեսանյութը

11:17   15 հունվարի, 2019

Սվետլանա Լոբոդան մեկնաբանել է տեսանյութը, որում վիրավորում է «Շերեմետեւո» օդանավակայաին VIP սրահի աշխատակցիներին։ Տեսանյութի՝ համացանցում հայտնվելուց հետո շատերն են քննադատել նրան, ինչից հետո SUPER-ի հետ զրույցում Լոբոդան անդրադարձել է միջադեպին։

«Զրոյական հանդուրժողականություն եմ դրսեւորում ոչ պրոֆեսիոնալիզմին։ Եթե մարդը գալիս է իմ համերգին, տոմս գնում, ես պետք է աշխատեմ 200 տոկոսով՝ վստահությունն արդարացնելու համար։

Եթե վճարում եմ VIP սրահի թանկարժեք ծառայությունների համար՝ շոուի առաջին ստուգողական փորձին հասցնելու համար, որի պրեմիերան տեղի կունենա շաբաթվա վերջին, օդանավակայանի աշխատակիցներից ակնկալում եմ իրենց աշխատանքային պարտականությունների որակյալ կատարում»,- նշել է Լոբոդան։

Ստվելանա Լոբոդան նաեւ հայտնել է, որ պաշտոնական բողոք է պատրաստում օդանավակայանի դեմ։ Երգչուհուն դուր չի եկել, որ «Շերեմետեւո» օդանավակայանում VIP դիմավորման համար վճարված ծառայությունն իրեն չի մատուցվել։



© NEWS.am STYLE