Մաշկային խնդիր ունեցող երեխան դարձել է ներաձեւության տան դեմքը

12:41   15 հունվարի, 2019

Primark իռլանդական հայտնի ապրանքանիշը նոր գովազդային արշավին մասնակցելու համար հրավիրել է երեխայի, ով տառապում է վիտիլիոգոյով, հայտնում է Metro-ն։

Երեխայի լուսանկարները, որոնցում նա ցուցադրում է ապրանքանիշի հագուստը, պաստառների տեսքով հայտնվել են խանութներում, ինչպես նաեւ Primark-ի պաշտոնական կայքում։

Բրիտանական Changing Faces բարեգործական կազմակերպությունը, որն աջակցում է մաշկային խնդիրներ ունեցող մարդկանց, շնորհակալություն է հայտնել ընկերությանը։

«Մենք ուրախ ենք վիտիլիգոյով տառապող պատանի մոդելին տեսնել Primark-ի գովազդային արշավում։ Երեխաները, ում մաշկն առանձնահատուկ է, պատմել են՝ որքան կարեւոր է մեդիայիում, նորաձեւության աշխարհում, հասարակական կյանքում տեսնել իրենց նման մարդկանց։

Այսպիսի մոդելներն օգնում են պայքարել նախապաշարմունքների դեմ, որոնք կապված են արտաքինի յուրահատկությունների հետ, ինչպես նաեւ ապացուցում են, որ գեղեցիկ են նրանք, ովքեր մնում են այնպիսին, ինչպիսին իրականում են»,- ասել է Changing Faces-ի ղեկավար Բեքի Հյուիթը։

Լուսանկարները՝ Primark, Metro



© NEWS.am STYLE