Քիմ Քարդաշյանը հաստատել է, որ կրկին մայր է դառնալու եւ հայտնել է երեխայի սեռը

10:43   15 հունվարի, 2019

Քիմ Քարդաշյանը պատշոնապես հաստատել է, որ ինքն ու ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը չորրորդ անգամ ծնողներ են դառնալու։ Քարդաշյան քույրերը՝ Քիմը, Քորթնին եւ Քլոեն, հյուրընկալել են Watch What Happens Live հաղորդմանը, որի ընթացքում Քիմ Քարդաշյանը պատասխանել է նաեւ ընտանիքի վերաբերյալ հարցերին։

Քիմ Քարդաշյանը հաստատել է, որ շուտով լույս աշխարհ է գալու իրենց չորրոդ երեխան։ 3 երեխաների մայրը նաեւ նշել է, որ իրենց հայտնի է երեխայի սեռը՝ նա տղա է։

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ երեխային կկրի ու լույս աշխարհ կբերի փոխնակ մայրը։ Զույգի երրորդ երեխային՝ Չիկագոյին, եւս լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը, եւ զույգը որոշել է օգտագործել այդ ժամանակվանից մնացած էմբրիոնը։ Մայիսին կծնվի Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի որդին։

Աղբյուրը՝ Eonline



© NEWS.am STYLE