Ալեքսանդր Կոկորինին զայրացրել է, որ մեկուսարանում լողավազան չկա

13:41   15 հունվարի, 2019

Հոկտեմբերի սկզբին «Զենիթի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Կոկորինը լուրջ սկանդալի հերոս դարձավ. սպորտսմենը երկու միջադեպի մասնակից է դարձել, ինչի արդունքում այժմ անազատության մեջ է։ Անկախ դրանից՝ ֆուտբոլիստը փորձում է պահպանել ֆիզիկական վիճակը, որը, նրա կարծիքով, սարսափելի է։ Հայտնի է դարձել նաեւ, որ Կոկորինը լուրջ ցավեր ունի ծնկի հատվածում, որը վնասել էր նախորդ տարի։

«Վնասվածք ստանալուց հետո ինձ տանջում են ցավերը ծնկի հատվածում, քանի որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը չի բավարարում»,- Կոկորինը պատմել է մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող հասարակական դիտորդական խմբի այցելության ընթացքում։ Չնայած դրան՝ ֆուտբոլիստը մտադիր չէ դիմել բժշկական օգնության, քանի որ կարծում է, որ նրանք չեն կարող ազդեցություն ունենալ իրավիճակի վրա։

«Ի՞նչ կարող է անել բժիշկը քննչական մեկուսարանում։ Վիրահատությունից հետո ինձ խորհուրդ են տրվել հատուկ վարժություններ, ծանրաբեռնվածություն, իսկ այստեղ ինձ ո՞վ լողավազան կտրամադրի»,- ասել է նա։

Առայժմ սպորտսմենը մարզասարքերն օգտագործելու եւ սեղանի թենիս խաղալու հնարավորություն ունի, սակայն այդ ծանրաբեռնվածությունը բավարար չէ ֆիզիկական վիճակը պահելու համար։ Ալեքսանդրը հույս ունի, որ փետրվարի սկզին ազատ կարձակվի եւ վերջապես կկարողանա ակտիվ մարզվել, ինչից զրկված է եղել երեք ամսվա ընթացքում։ «Ինչպե՞ս եմ գնահատում իմ մարզավիճակը։ Այն սարսափելի վիճակում է, քանի որ արդեն երեք ամիս է՝ չեմ մարզվել։ Եթե փետրվարի 8-ին ազատ արձակեն, երեք շաբաթվա ընթացքում կկարողանամ վերականգնել մարզավիճակս»,- նշել է նա։

Սպորտսմենը հրաժարվել է բանտային ուտելիքից, հարազատները նրան փոխանցում են անհրաժեշտ մթերքը։ Ի դեպ, ֆուտբոլիստը Նոր տարին դիմավորել է ճաղերի ետեւում։ Նրա խոսքով՝ տոների ընթացքում հիվանդ է եղել։

Հիշեցնենք՝ Կոկորինը ծունկը վնասել էր գարնանը եւ չէր կարողացել ինքնուրույն լքել դաշտը։ Ֆուտբոլիստը վիրահատվել էր Հռոմում, որտեղ նաեւ վերականգնողական փուլ էր անցել։ Վնասվածքի պատճառով նա ստիպված է եղել բաց թողնել աշխարհի առաջնությունը, որին մասնակցելու մասին երազում էր։

Աղբյուրը՝ Известия



© NEWS.am STYLE