Դուդից եւ Իվլեեւայից 100 մլն ռուբլի են պահանջել Պուտինին վիրավորելու համար

14:03   15 հունվարի, 2019

Կրկին սկանդալ։ Կարծես թե աղջիկները պետք է ուշադիր լինեն՝ ինչ են ասում։ Համացանցի 27-ամյա աստղ եւ «Орел и решка»-ի աստղ Նաստյա Իվլեեւան նախորդ տարվա օգոստոսին սկանդալային հարցազրույց էր տվել Յուրի Դուդին նրա հեղինակային Youtube շոուի ընթացքում։ Թողարկումը բավական սկանդալային է ստացվել: Իվլեեւան պատմել էր վաստակած առաջին միլիոնի մասին եւ լավագույն սեռական հարաբերության մասին։ Չի հաջողվել շրջանցել նաեւ քաղաքականությունը։ Այսօր արդեն հայտնի է դարձել, որ Դուդին եւ Իվլեեւային 100 մլն ռուբլու հայց է ներկայացվել։

Հայցվոր Բեստաեւ Ա. Ա.-ն յուրաքանչյուրից 50 մլն ռուբլի է պահանջել։ Նա վստահ է, որ լրագրողն ու հեռուստահաղորդավարուհին վիրավորել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Պատվի, արժանապատվության եւ գործնական համբավի պաշտպանության մասին հայցը Մոսկվայի դատարանում գրանցվել է դեկտեմբերի վերջին։

Ավելի վաղ համացանցում հարցազրույցի մի հատված էր տեղադրվել, ինչը հայցի առարկա է դարձել։ Տեսանյութի 58-րդ րոպեին Յուրի Դուդը Նաստյային հարցնում է. «Պուտինի դեմ դիմաց հայտնվելով՝ ի՞նչ կասես»։ Աղջիկը պատասխանել էր՝ «Դու չե՞ս … (հոգնել)»։

Բեստաեւը հայտարարել է, որ նախագահի հասցեին նման արտահայտությունները «հնարավոր չեն»՝ հաշվի առնելով «նրա աշխատանքը, վաստակը, աշխատանքի արդյունքները»։ Իվլեեւայի ներկայացուցիչն արդեն հաստատել են հայցադիմումը ստանալու փաստը։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE