«Բոնդ, Ջեյմս Բոնդ». Քորթնի Քարդաշյանի «կիսամերկ» լուսանկարը

14:51   15 հունվարի, 2019

Քիմ Քարդաշյանի ավագ քույրը՝ Քորթնի Քարդաշյանը, հետեւորդներին հիացրել է իր ոճով։

Ռեալիթի-շոուի 39-ամյա աստղը, Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել՝ ցուցադրելով ոճային կերպարը։ Քորթնին դասական սեւ կոստյում է կրում, որի մի կողմն ամբողջությամբ բաց է։ Քորթնին նուրբ դիմահարդարմամբ է, մազերը կապված են։

«Բոնդ, Ջեյմս Բոնդ»,- մեկնաբանություններում գրել է Քորթնի Քարդաշյանը։

Ավելի վաղ հրապարակված կադրում Քորթնին կրում էր կապույտ կարճ զգեստ, իսկ ոսկեգույն պայուսակը «օգտագործել էր» որպես հեռախոս։ «Սխալ հեռախոսահամար»,- մեկնաբանություններում գրել էր հայտնի հայուհին։



© NEWS.am STYLE