Երգչուհի Հաննային Բահամներում շնաձկները կծոտել են նորաձեւ մատնահարդարման պատճառով

16:19   15 հունվարի, 2019

«Blackstar»-ի հիմնադիրներից մեկի՝ Պավել Կուրյանովի կինը՝ Հաննան (Աննա Իվանովան) տհաճ իրավիճակում է հայտնվել։ Երիտասարդ ընտանիքը 4-ամսական դստեր հետ մեկնել է Մայամի, ապա Բահամյան կղզիներ, ուր Հաննային տհաճ անակնկալ էր սպասվում։

Ծրագրի մաս է կազմել Ատլանտյան օվկիանոսում շնաձկների հետ լողալը, որոնք սովորաբար չեն հարձակվում մարդկանց վրա։ Սակայն Հաննան խոստովանել է, որ կենդանիներն իրեն կծոտել են։ Երգչուհին կատարվածը բացատրել է այն հանգամանքով, որ արծաթափայլ պեդիկյուրը գրավել է կենդանիների ուշադրությունը։

«Աղջիկներ, ովքեր պատրաստվում են ինչ-որ կերպ հայտնվել Էկսումա կղզում, խնդրում եմ, արծաթափայլ պեդիկյուր մի օգտագործեք, հակառակ դեպքում շնաձկները, որոնք, ասում են՝ չեն հարձակվում մարդկանց վրա, կկարծեն, թե ձեր մատներն իրենց ուտելքին են եւ կկծոտեն ոտքի բութ մատը։ Մատս տեղում է, մի անհանգստացեք»,- գրել է Հաննան։

Ավելի վաղ երգչուհին լողազգեստով լուսանկար էր տեղադրել՝ ցույց տալով, որ վերականգնել է կազմվածքը երեխայի ծնունդից հետո։ Նա բավական արագ վերադարձել է աշխատանքին։ Նոյեմբերին ռեփեր Luxor-ի հետ թողարկվեց համատեղ «Нарушаем правила» տեսահոլովակը։



© NEWS.am STYLE