«Կատարյալ ազատություն կտա քեզ այն, որ դու կդադարես զարմանալ». Տաթեւ Սարգսյան

15:49   15 հունվարի, 2019

Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը, ով  «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում մարմնավորում է Եվայի կերպարը, ներկայացել է ոճային կերպարում։ Նա նորաձեւ զգեստ է կրոյւմ, որը համադրել է երկարաճիտ կոշիկների հետ։

«Կատարյալ ազատություն կտա քեզ այն, որ դու կդադարես զարմանալ, անկեղծ կլինես, բայց մարդիկ դա կորակավորեն որպես թուլություն, իսկ հետո արդեն մարդկանց կարծիքները կդառնան անլսելի: Կցանկանաս նորից զարմանալ, բայց զարգացվածությունդ էլ թույլ չի տա։

Կարող է անգամ փշրես դիմացինիդ քո իսկ սառնությամբ կբռնես լռելու ճանապարհը ~ մարդիկ քեզ էլ չեն հասկանա, քանզի դու էլ հինը չես ու անցյալից ոչինչ պետք չէ, միայն փորձը հերիք է  (դու «նոր» ես) իսկ նորերին հները պետք չեն, նրանք իրենց ունեն... կորոշես հեռուն նայել, անցյալը լռողի դերում կլինի, ապագան ` անկառավարելի, բայց ապագայի դռները արդեն լայն բաց են ու դու գիտես, թե ուր գնալ ` ուր կուզես, անգամ փակ աչքերով, ու քեզ ոչ ակնոց է պետք տեսնելու համար, ոչ արև: Մենակ մի բանում կզարմանաս, որ փոխվել ես, որ շատ ես փոխվել, դա էլ կառաջացնի մի մեծ ժպիտ ` ինքնագոհ ու այս ինչ-որ մեկի ծաղր դառած աշխարհում,ամեն ինչ իր տեղը կընկնի։

Անհայտ հեղինակի մտքերին, միքիչ իմը ավելացրեցի»,- Instagram-ում գրել է նա։



© NEWS.am STYLE