Խորհուրդներ Ռոզա Սյաբիտովայից. ինչպե՞ս նիհարել ձյան օգնությամբ

17:14   15 հունվարի, 2019

Ռուս ամենաարտասովոր հաղորդավարուհիներից մեկը՝ 56-ամյա Ռոզա Սյաբիտովան, կիսվել է գեղեցիկ կազմվածք ունենալու գաղտնիքներով։ «Արի ամուսնանանք» շոուի աստղը պատմել է, որ այնքան էլ չի սիրում ամենորյա տոները, քանի որ դրանք «բացասաբար են անդրադառնում կնոջ արտաքինի վրա»։ Նա խոսել է ձմռան շրջանում նիհարելու եւ քաշը պահպանելու ստուգված միջոցների մասին։ Այն համապատասխանում է բոլորին, ովքեր քաղաքից դուրս են ապրում։

«Իմ օրը սկսվում է տարածքում ձյունը մաքրելով։ Փառ Աստծո, այս տարի ձյունը բավական շատ է։ Դրա վրա մոտավորապես մի ժամ եմ ծախսում։ Չեմ կարող ասել այրվող կալորիաների քանակը, բայց այսպիսի «մարզանքից» հետո ստիպված եմ լինում փոխել հագուստը, քանի որ այն խոնավանում է։ Դրան հաջորդում է թեթեւ նախաճաշը մթերքից, որը մնացել է սառնարանում։ Հիմնականում նախաճաշում եմ բանջարեղենով։ Այն օգտագործում եմ կա՛մ շոգեխաշած, կա՛մ գրիլ արված վիճակում»,-Instagram-ում գրել է Ռոզան։

Նրա սառնարանում այլ մթերք չկա, քանի որ տունն անտառում է, եւ չմաքրված ճանապարհներով դժվար է խանութ հասնել։

Սյաբիտովայի խոսքով՝ նախընտրելի է «մարզումները» կրկնել օրվա ընթացքում 2-3 անգամ. «Հետեւելով իմ խորհուրդներին՝ ինձ նման տեսք կունենաք։ Բարեկազմ, գեղեցիկ ու առողջ»։



© NEWS.am STYLE