«Խնդրում եմ… կանգնեցրեք պահը». Օլգա Բուզովայի գայթակղիչ լուսանկարը՝ Մալդիվներից

11:11   16 հունվարի, 2019

Հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան, ով քրոջ՝ Աննայի հետ հանգստանում է Մալդիվներում, չի դադարում հետեւորդներին ուրախացնել անկեղծ լուսանկարներով։

Բուզովան մանրամասներ է հայտնում հանգստից, բազմաթիվ հրապարակումների միջոցով երկրպագուների հետ կիսում իր օրը։ Բուզովան Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում կարմիր լողազգետ է կրում եւ արեւային ակնոց։

Դատելով հեռուստահաղորդավարուհու հրապարակումից՝ նրա վերջին հանգստյան օրերն են Մալդիվներում։ «Խնդրում եմ… կանգնեցրեք պահը»,- մեկնաբանություններում գրել է Օլգա Բուզովան՝ օգտագործելով վերջին օրը հեշթեգը։



© NEWS.am STYLE