Կիսամերկ Քիմ Քարդաշյանի պատասխանը՝ համացանցում իրարանցում առաջացրած «ձվին»

20:14   15 հունվարի, 2019

Instagram-ի ամենահայտնի բլոգերներից մեկը՝ Քիմ Քարդաշյանը, արտասովոր լուսանկար է հրապարակել, որը վայրկենապես տարածվել է ամբողջ ցանցում։ Ռեալիթի շոուի աստղը կադր է հրապարակել, որում Հելոուինի զգեստով է։ Նա սպիտակ ժանեկավոր ներքնազգեստ է կրում, թեւեր՝ պատրաստված սպիտակ փետուրներից։

Երկրպագուները կարծել են, որ այս լուսանկարով Քիմը պատասխանել է «ձվի» լուսանկարին, որը լայքերի քանակով գերազանցել է նրա քրոջ՝ Քայլի Ջենների դստեր լուսանկարի լայքերին։ «Kylie beauty» ապրանքանիշի հիմնադրի լուսանկարը երկար ժամանակ Instagramի ռեկորդակիրն էր։

«Հենց նոր գտա լուսանկարը Հելոուինից»,- հրապարակումը մեկնաբանել է Քարդաշյանը։ Երկրպագուները սկսել են միանգամից կատակել ձվի թեմայով։

Ավելի վաղ Քայլի Ջեններն արդեն իսկ կատակել էր այդ թեմայի շուրջ։ Նա արխիվային տեսանյութ էր տեղադրել, որում ձու էր կոտրում։ 

View this post on Instagram

A post shared by Kylie (@kyliejenner) on

Հունվարի սկզբին @world_record_egg էջը «նրան պատերազմ էր հայտարարել» եւ ձվի լուսանկար տեղադրել՝ նպատակ ունենալով գերազանցել հայտնի ամերիկուհու ռեկորդը։ այդ պահին ձվի լուսանկարն արդեն իսկ 39 մլն լայք ունի։



© NEWS.am STYLE