Փարիզի օպերան հրաժարվել է հրավիրել ուկրաինացի արտիստին, ով Պուտինի դեմքով դաջվածք է կրում

23:37   15 հունվարի, 2019

Փարիզի օպերան որոշում է կայացրել փետրվարին կայանալիք «Կարապի լիճ» բալետին չհրավիրել ռուս-ուկրաինացի պարող Սերգեյ Պոլունինին։

«Հաշվի առնելով հայտարարությունները, որոնք արվել են Սերգել Պոլունինի կողմից, պարերի գծող տնօրեն Օրելի Դյուպոնը որոշում է կայացրել չեղարկել արտիստի հրավերքը։ Նրա բառերը չեմ համապատասխանում մեր արժեքներին»,- ասված է օպերայի Twitter-ի էջում։

France 24 հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Պոլունինը տհաճ արտահայտություններ է արել համասեռամոլ պարողների եւ գեր մարդկանց հասցեին։  «Տղամարդը պետք է տղամարդ լինի, կինը՝ կին։ Տղամարդու եւ կնոջ էներգիաները հավասարակշռություն են ստեղծում․․․»,- գրել է նա՝ մի շարք գռեհիկ արտահայտություններ օգտագործելով։

Սերգեյ Պոլուինը խոսել է նաեւ գեր մարդկանց մարդկանց մասին՝ նշելով, որ հարգանք չկա ալարկոտների նկատմամբ։

Պոլունինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երկրպագուն է։ Նա կրծքավանդակի հատվածում դաջվածք ունի նրա դեմքով։ 2018թ.-ի նոյեմբերի 30-ին արտիստը Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել։

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE