«Ամենաքաղցր երեխան ամբողջ աշխարհում». Քիմ Քարդաշյանը շնորհավորել է դստերը

18:51   15 հունվարի, 2019

Երեք երեխաների մայր Քիմ Քարդաշյանը շնորհավորել է դստեր՝ Չիկագոյի ծննդյան օրը։ Ռեալիթի շոուի 38-ամյա աստղն իր միկրոբլոգում հրապարակել է գեղեցիկ դստեր լուսնկարը։

«Շնորհավոր իմ գեղեցիկ աղջկա՝ Չիկագոյի ծննդյան օրը։ Ամենաքաղցր երեխան ամբողջ աշխարհում։ Մայրիկն ու հայրիկը քեզ այնքան շատ են սիրում»,- լուսանկարի մեկնաբանություններում գրել է Քիմ Քարդաշյանը։

Չիկագոյին կրել եւ լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։ Քիմ Քարդաշյան-Քանյե Ուեսթ զույգը սպասում է չորրորդ երեխայի ծնունդին։ Նա եւս լույս աշխարհ կգա փոխնակ մոր օգնությամբ։

Քիմ Քարդաշյանը պաշտոնապես հաստատել է, որ կրկին ծնողներ են դառնալու եւ հայտնել երեխայի սեռը։



© NEWS.am STYLE