Ռիփիի համարձակ լուսանկարը

20:49   15 հունվարի, 2019

Երգչուհի եւ դերասանուհի Ռիփին, լինելով ակտիվ միկրոբլոգի իր էջում, գրեթե ամեն օր նոր հրապարակումներ է կատարում՝ իր հետեւորդներին ցուցադրելով նոր ֆոտոշարքերից կադրեր, հմայիչ ու իրեն հատուկ՝ գայթակղիչ լուսանկարներ։

Այս անգամ երգչուհին ուրախացրել է նոր լուսանկարով։ Հրապարակված լուսանկարում Ռիփին սեւ տոպ է կրում եւ շորտ։ Հագուստն ընդգծում է նրա գեղեցիկ մարմինը։ Երգչուհին կադրը չի մեկնաբանել։

Ռիփին ավելի վաղ ներկայացել էր հրեշտակի կերպարում։ Մեկնաբանության հատվածում նա կատարել էր հետեւյալ գրառումը․ «Ես ինձ համարում եմ երջանիկ մարդ, քանի որ ունեմ ընկերներ հարազատներ ովքեր ամենադժվար պահերին եղել են իմ կողքին, շաաաաաատ մեծ շնորհակալություն ձեզ»։



© NEWS.am STYLE