«Արեւայրուք ընդունելու լավագույն միջոցը». Պոլինա Գագարինան լողազեստով ցույց է տվել մարմինը

21:45   15 հունվարի, 2019

Երգչուհի Պոլինա Գագարինան, ով ամուսնու հետ հանգստի է մեկնել Մալդիվներ, շարունակում է ուրախացնել երկրպագուներին նոր կադրերով։

Երգչուհին պարբերաբար հրապարակումներ է անում՝ պատմելով հանգստի մասին։ Ժամեր առաջ իր միկրոբլոգում գեղեցիկ երգչուհին լողազգեստով լուսանկար է հրապարակել, որը հետեւյալ կերպ է մեկնաբանել։ «Արեւայրուք ընդունելու լավագույն միջոցը»։

Ավելի վաղ երգչուհին ամուսնու հետ լուսանկար էր հրապարակել։ Նրանք պատկերված էին ջրի ափին եւ կրում էին հաստ վերարկուներ ու գլխարկ։ «Ես եւ Դիմտրին բոլորին շնորհավորում ենք Հին նոր տարվա կապակցությամբ։ Հ.Գ. Բոլորն, ովքեր գտնվում են ծովափին, միացեք մեր «չելենջին»»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին։



© NEWS.am STYLE