«Անցած տարին լի էր փորձություններով». Սելենա Գոմեսի անկեղծ գրառումը

13:45   16 հունվարի, 2019

4 ամիս շարունակ երգչուհի Սելենա Գոմեսը լռություն էր պահպանում սոցիալայան ցանցերում։ Գոմեսը դա բացատրում էր ինքն իր հետ միայնակ մնալու եւ խնդիրները լուծելու անհրաժեշտությամբ։ Երիտասարդ երգչուհին վերջապես խախտել է լռությունը՝ Instagram-ում մի քանի լուսանկար հրապարակելով։

«Որոշ ժամանակ անցել է այն պահից, երբ ինձ լսել եք վերջին անգամ, բայց ես ցանկանում են ձեզ երջանիկ Նոր տարի մաղթել ու շնորհակալություն հայտնել ձեր սիրո եւ աջակցության համար»,- գրել է Սելենա Գոմեսը։

«Նախորդ տարին ինձ համար փորձությունների եւ աճի տարի էր։ Դրանք այն փորձություններն են, որոնք ձեզ ցույց են տալիս՝ ով եք եւ ինչ եք ընդունակ՝ դրանք հաղթահարելու համար։ Հավատացեք ինձ, դա բարդ է, բայց ես հպարտանում եմ նրանով, ինչ դառնում եմ եւ անհաբերությամբ սպասում են հաջորդ տարվան։ Սիրում եմ բոլորիդ»,- եզրափակել է Գոմեսը։



© NEWS.am STYLE