Քիմ Քարդաշյանն ընդդեմ լավագույն ընկերուհու. հայտնի հայուհին կրկին «գողանում է»

10:09   16 հունվարի, 2019

Քիմ Քարդաշյանը չի անհանգստանում՝ ինչ կրել՝ ուշադրություն գրավելու համար։ Նա պարզապես կրկնում է ընկերուհիների կերարը։ Այս անգամ Քիմը կրկօրինակել է իր լավագույն ընկերուհու՝ Լարսա Պիպենի կերպարը՝ կրելով նույնպիսի կոմբինեզոն։

Առաջինը նման կերպարով հանդես է եկել Լարսան, իսկ Քիմին նման հանգուստով նկատել են օրեր անց Լոս Անջելեսում։ Հայտնի հայուհու կերպարը լրացնում էին երկարաճիտ կոշիկները եւ սեւ վերարկուն։  

Սա առաջին անգամ չէ, երբ Քիմ Քարդաշյանը կրկնում է մյուսների կերպարները։ Նրա «զոհերից» են ոչ միան  ընկերուհիներն ու քույրերը, այլեւ մարդիկ, ում հետ Քիմն ընկերական հարաբերություններ չունի։

Քարդաշյանը կրկնօրինակել է նաեւ Բեյոնսեի կերպարը եւ ոչ մեկ անգամ, թեեւ փոխադարձ անբարյացկման հարաբարություններ ունի նրա հետ։

Ավելի վաղ համացանցում կարծիք էր շրջանառվում, որ նա կրկօրինակել են նաեւ օծանելիքի սրվակը։ Այն չափազանց նման էր 1993թ.-ին Ժան-Պոլ Գոտյեի հայտնի սրվակին։



© NEWS.am STYLE