Հադիդ քույրերի մայրը վերադարձրել է բնական գեղեցկությունը

14:03   16 հունվարի, 2019

Օրերս Իոլանդա Հադիդը, ով հայտնի մոդելներ Բելլա եւ Ջիջի Հադիդների մայրն է, դարձել է 55 տարեկան: Կինը, սակայն, երիտասարդ տեսք ունի, եւ կարելի է կարծել` Հադիդների ավագ քույրն է, ոչ թե մայրը:

Իոլանդան խոստավանել է, որ դա լավ կոսմոտոլոգի աշխագանքի շնորհիվ է եւ ոչ թե պարբերական մարզումների ու խիստ դիետաների, որոնց հետեւում է: Այսօր, սակայն, նրա համար ամեն ինչ փոխվել է. կինը վերադառնում է իր բնական գեղեցկությանը: 55-ամյա Հադիդը Instagram-ի էջում հրապարակում է արել` խոստովանելով, որ ազատվել է կրծքի իմպլանտներից, բոտոքսից եւ ֆիլերներից:

«55 տարի, եւ ես ժպտում եմ ներսից: Վերադարձել եմ 1964թ.-ին: Ապրում եմ մարմնում, որն ազատ է իմպլանտներից, ֆիլերներից, բոտոկսից եւ մյուս աղբից, որոնք, իմ կարծիքով, ինձ անհրաժեշտ էին` այդպիսին լինելու համար, լինելու համար այնպիսին լինելու համար: Հասարակությունն ինձ ստիպել էր կարծել, թե սեքսուալ կինը հենց այդպիսի տեսք պետք է ունենա, մինչ այդ ամենի թույնը սպանում էր ինձ: Ձեր առողջությունը ձեր հարստությունն է, խնդրում եմ, հիմնավորված որոշումներ կայացրեք, ստուգեք տեղեկատվությունը, որը ձեզ տալիս է մեր կոտրված համակարգը, մինչ ձեր մարմնի հետ որեւէ բան անելը»,- գրել է Իոլանդան:

Նրա խոսքով` յուրաքանչյուրն իրեն պետք է գնահատի այնպիսին, ինչպիսին իրականում է: Հայտնի մոդելների մայրը հայտնել է, որ իրենից տարիներ են պահանջվել` արտաքինի հետ կապված սխալներն ուղղելու համար:

«Մենք պետք է սիրենք մեզ ու ցանկացած տարիքում գնահատենք մեր յուրօրինակ գեղեցկությունը, որն իր տեսակով միակն է, քանի դեռ շարունակում ենք ճանապարհորդությունը, որը ստացել է կյանք անվանումը: Գեղեցկությունն իմաստ չունի առանց ձեր առողջության»,- գրել է Հադիդը:



© NEWS.am STYLE