Հայտնի է՝ ով կվարի «Գրեմմի» մրցանակաբաշխությունը

16:13   16 հունվարի, 2019

Երգչուհի Ալիշա Քիզը կվարի «Գրեմմի» մրցանակաբաշխության արարողությունը։ Երաժշտության բնագավառում լավագույններին կընտրեն փետրվարի 10-ին Լոս Անջելեսում, հայտնում է NY Times-ը։

«Ես գիտեմ՝ ինչ է նշանակում բեմում լինել եւ պատրաստվում եմ ներդրնել այդ էներգիան։ Այնքան անհանգստացած եմ, որ հաղորդավարի դերում եմ լինելու երաժշտության այդ երեկոյի ընթացքում եւ վայելելու եմ ստեղծագործությունը, ուժն ու կախարդանքը։ Ես հատկապես ուրախ եմ կանանց համար, ովքեր այս տարի նոմինացված են»,- ասել է Ալիշան։

Ի դեպ, Ալիշան 15 անգամ «Գրեմմի» մրցանակի է արժանացել։ Ի տարբերություն այս մրցանակաբաշխության, «Օսկարը» մինչ օրս վարող չունի։ 30 տարվա ընթացքում առաջին անգամ այն մնացել է առանց հաղորդավարի։ Քեւին Հարթի հրաժարվելուց հետո այդպես էլ չեն կարողացել նրան փոխարինող գտնել։

Քեւին Հարթը հրաժարվել է վարել մրցանակաբաշխության արարողությունը Twitter-ում նախկինում արված հրապարակումների պատճառով, որոնք վիրավորել են համասեռամոլներին։ Իր քայլը Հարթը բացատրել է նրանով, որ չի ցանկանում մրցանակաբաշխության ընթացքում «շեղող գործոն» լինել, որին մասկացնելու են այդքան տաղանդավոր արտիստներ։ Նա նաեւ ներողություն էր խնդրել. «Ես անկեղծ ներողություն եմ խնդրում ԼԳԲՏ ներկայացուցիչներից անցյալում իմ ոչ կոռեկտ խոսքերի համար։ Եթե չեք հավատում, որ մարդը կարող է փոխվել ու աճել, ես ասելու ոչինչ չունեմ»։

Լուսանկարները՝ Grammy, Instagram



© NEWS.am STYLE