Մինչ Մեգան Մարքլը հղիության ընթացքում քաշ է հավաքում, արքայազն Հարրին նիհարում է

22:14   16 հունվարի, 2019

Բրիտանացի լրագրողներն ուշադրություն են հրավիրել այն հանգամանքին՝ որքան է գեղեցկացել ապագա հայրիկ արքայազն Հարրին։ Նա ավելի թարմ ու բարեկազմ տեսք ունի, ինչը հնարավոր է նկատել նույնիսկ լուսանկարներին նայելով։

Թագավորական ընտանիքի աղբյուրների խոսքով՝ նրա կինը՝ Մեգան Մարքլը, պարբերաբար սպորտով, յոգայով եւ մեդիտացիայով է զբաղվում։ Բիրկինհեդ պաշտոնական այցի ընթացքում նա բուդդիստ վանականին խոստովանել է, որ ամեն օր մեդիտացիայով է զբաղվում։

«Մեգանը նրան այլ կեսանակերպ է ցույց տվել, եւ նա դարձել է դրա երկրպագուն։ Հարրին լավ  է սնվում, դադարել է թունավորել իրեն, մարզվում է, զբաղվում յոգայով եւ գեղեցիկ տեսք ունի»,- պատմել է Հարիի ընկերներից մեկը, ով չի ցանկացել բացահայտել իր անունը։

Բացի այդ՝ հարսանեկան արարողությունից հետո Հարրին սկսել է ավելի քիչ միս օգտագործել, կենտրոնացել է մրգերի ու բանջարեղենի վրա։ Սասեքսի դքսուհին ամուսնուն նաեւ համոզել է հրաժարվել ալկոհոլից եւ սուրճից՝ նախապատվություն տալով հանքային ջրին։

Ավելի վաղ գրող Ջիլի Կուպերը դքսուհուն քննադատության էր ենթարկել ամուսնուն իր սննդակարգը պարտադրելու համար։

«Հարրին համակրելի, գրավիչ տղամարդ է։ Պետք չէ տղամարդկանց ստիպել նիհարել։ Իմ կարծիքով՝ դա սարսափելի է։ Իսկ առհասարակ ես չեմ սիրում փոխել մարդկանց, իսկ դո՞ւք։ Ես ուզում եմ, որ նա մնա ինչպես մեր, այնպես էլ նրա Հարրին։ Նա լավ տղա է, ում հոգատարություն է հարկավոր»,- ասել է 81-ամյա Կուպերը։

Աղբյուրը՝ The Sun,The Daily Mail



© NEWS.am STYLE