«Կյանքում ամենուր ստիպված ես լինում առնչվել «արհեստականին»». Դիանա Գրիգորյան

19:53   16 հունվարի, 2019

Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանն իր Instagram-ում ներկայացնում է ոչ միայն հրապուրիչ լուսանկարներ, տեսանյութեր, այլեւ իր մտորումներով, նոր աշխատանքներով ու ձեռքբերումներով կիսվում է հետեւորդների հետ:

Դիանան այս անգամ նոր լուսանկար է տեղադրել։ Նա գրեթե դիմահարդարված չէ, ընդգծված են միայն շուրթերը։

««Արհեստական»… այս ածականի հետ ոչ մի կերպ չեմ «համակերպվում»… արհեստական ոչինչ, ոչ մի բան չեմ ընդունում... Սակայն կյանքում ամենուր ստիպված ես լինում առնչվել «արհեստականին»…»,- մեկնաբանություններում գրել է նա։



© NEWS.am STYLE