Վլադ Սոկոլովսկին զղջացել է Ռիտա Դակոտային դավաճանելու համար (վիդեո)

23:19   16 հունվարի, 2019

Երգիչ Վլադ Սոկոլովսկին կարծես թե զղջում է նախկին կնոջը՝ Ռիտա Դակոտային դավաճանելու համար։ Աստղերը Նոր տարուն հանգստանում էին Բալիում, իհարկե՝ այլ մարդկանց շրջապատում՝ Վլադը՝ նոր սիրելիի, Ռիտան՝ մոր եւ դստեր՝ Միայի հետ։ Սոկոլովսկու ընկերուհին հեռացել է Բալիից, իսկ նա դեռեւս Բալիում է։ Սկզբնական շրջանում նա զվարճալի տեսանյութեր էր հրապարակում, իսկ այժմ տխուր մտքեր ունի։

View this post on Instagram

A post shared by Влад Соколовский (@vs20) on

Նրա տխրությունը մեծամասամբ բացատրվում է սուպերմարկետում անսպասելի հանդիպմամբ։ Վլադը պատահաբար հանդիպել է նախկին կնոջ մտերիմ ընկերներին։ Դա նրանց առաջին հանդիպումներն էր այն բանից հետո, երբ հայտնի է դարձել Սոկոլովսկու դավաճանության մասին։

View this post on Instagram

A post shared by Влад Соколовский (@vs20) on

«Ի՞նչ ես արել»,- հարցրել են Ռիտա Դակոտայի մտերիմ ընկերները, երբ Վլադը մոտեցել է բարեւելու նպատակով։ «Ես նույնիսկ չգիտեի՝ ինչ պատասխանել»,- ասել է Սոկոլովսկին հոլովակում, որը տեսագրել է երկրպագուների համար։ Նա նշել է, որ զղջում է, որ այդքան դժվար ըմբռնող է եղել եւ որ ցավոք, ոչինչ չի կարող փոխել։

View this post on Instagram

A post shared by Влад Соколовский (@vs20) on

Վլադի հետեւորդները նշել են, որ նա իսկապես վշտացած տեսք ունի, իսկ մյուսները կասկածել են, որ նա պարզապես լավ դերասական խաղ է ցուցադրում։ Երկրպագուներն ուրախացել են, որ դեռ ամեն բան կորած չէ։

Աղբյուրը՝ 7 дней

Լուսանկարները եւ տեսանյութերը՝ Instagram



© NEWS.am STYLE