Լվանալ մազերը շամպայնով. էքսկլյուզիվ՝ մոսկվայաբնակ հայ մասնագետից

18:59   16 հունվարի, 2019

Մոսկվայում ապրող բարբեր (մորուքի խնամքի մասնագետ) Վիլեն Խուդավերդյանը հայտնվել է արեւմտյան մամուլի էջերում՝ իր մտածած յուրօինակ ծառայության շնորհիվ՝ մազերի լվացում շամպունով։

«Ազգությամբ հայ մոսկվանաբնակ մասնագետը առաջին անգամ կատակելու համար շամպայնով լվացել է կոլեգայի մազերը, ապա որոշել նման ծառայություն առաջարկել իր հաճախորդներին։ Ընդ որում, ապացվուցված է, որ շամպայնն առհասարակ չի վնասում մազերին»,- հայտնում է Odditycentral-ը։

Ծառայությունը բավական հայտնի է, իսկ հաճախորդների մի մասը սրահ գալիս են իրենց գնած շամպայնով։ NEWS am STYLE-ը Անիից, ով մասնագիտացած է մազերի խնամքի հարցում, հետաքրքրվեց՝ ինչ իմաստ ունի դա։ Պարզվեց՝ առանձապես ոչ մի։

«Շամպայնը չի վնասում մազերը, ինչպես եւ չի օգնում դրանց»,- ասաց նա… Ամեն դեպքում մի առավելություն կա՝ ժամանակ առ ժամանակ հնարավոր է մի կում անել այս ազնվական խմիչքից։ Ընդ որում, ինչպես հաճախորդը, այնպես էլ մասնագետը։



© NEWS.am STYLE