«Սեր, երջանկություն, ընտանիք». Հռիփսիմե Հակոբյանն ընտանեկան լուսանկար է տեղադրել

22:49   16 հունվարի, 2019

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը ջերմ ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Instagram-ում երգչուհին տեղադրել է իր, ամուսնու՝ երգիչ Մարտիմ Մկրտչյանի եւ որդու համատեղ լուսանկարը։ Կադրն արվել է Լոս Անջելեսում։ Հռիփսիմե Հակոբյանն օգտագործել է սեր, երջանկություն, ընտանիք հեշթեգերը։

Ավելի վաղ երգչուհին լուսանկարներ էր հրապարակել որդու հետ։ Նա սպորտային հագուստ էր կրում եւ առանց դիմահարդարման էր։



© NEWS.am STYLE