Հայտնի է «Եվրատեսիլ 2019»-ին Ռուսաստանի մասնակցի անունը

11:11   17 հունվարի, 2019

«Եվրատեսիլ 2019» մրցույթին Ռուստաստանի ներկայացուցչի անունը պաշտոնապես կհայտարարվի հունվարին, սակայն Super.ru պորտալը նշում է Սերգեյ Լազարեւի անունը։ Հենց նա հանդես կգա Ռուսաստանի անունից երգի մրցույթում, որն անց կկացվի մայիսին Իսրայելում։

2016թ.-ին երգիչն արդեն իսկ ներկայացրել է Ռուսաստանը «Եվրատեսիլ»-ում։ Մինչեւ ապրիլ ամիսը նրա գրաֆիկը հագեցած է, սակայն մայիսին արտիստը դեռեւս ոչ մի համերգ չունի։ Լազարեւի օգտին է նաեւ մրցույթում ռեւանշի ցանկությունը. երաժիշտը նախորդ անգամ մի քայլ էր հեռու հաղթանակից։

Պորտալի աղբյուրների հաղորդմամբ՝ Լազարեւին մրցույթին կնախապատրաստի Կիրկորովի թիմը, որը բաղկացած է հույն կոմպոզիտորներից եւ խորեոգրաֆներից։ Հետաքրքիր է՝ արդյոք արտիստը կկարողանա կրկնել Դիմա Բիլանի «սխրանքը». Բիլանը, երկրորդ անգամ մասնակցելով «Եվրատեսլին», հաղթանակ տարավ մրցույթում։

2016թ.-ին մրցույթի ընթացքում Լազարեւը պարային համար ներկայացրեց եւ կատարեց «You are the only one» երգը, սակայն այս անգամ պատրաստվում է այլ ոճի երգ կատարել։ Մրցույթը կանցկացվի մայիսի 14-18-ը Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում։



© NEWS.am STYLE