Մայլի Սայրուսը երեխայի՞ է սպասում

12:09   17 հունվարի, 2019

Վաղ առավոտից ԶԼՄ-ները հայտնում էին, որ 26-ամյա երգչուհի Մայլի Սայրուսը հղի է: OK Magazine-ը հայտնում էր, որ Լիամ Հեմսվորթի հետ ամուսնությունից գրեթե մեկ ամիս անց զույգն իմացել է, որ առաջին անգամ ծնող է դառնալու:

Հիշեցնենք`ամերիկացի երգչուհուն եւ ավստրալացի դերասանն ամուսնացել են դեկտեմբերի 23-ին: Լրատվամիջոցները հայտնում էին, որ Մայլին իսկապես երջանիկ է, նա գիտի նաեւ երեխայի սեռը` աղջիկ: Հաղորվում էր, որ Լիամն այդ մասին հեռախոսազանգի միջոցով հայտնել է եղբայրներին ու ծնողներին: «Իսկ Մայլիի մայրն արտասվել է»,- գրել էր հրատարակությունը:

DailyMail-ը, սակայն, հղում անելով իր աղբյուրներին, պնդում է, որ Մայլին հղի չէ եւ զայրացած է  տեղեկատվության տարածման պատճառով։ Ամեն դեպքում, զույգի երկրպագուների համար տեղեկատվությունն իսկապես ուրախալի էր։ 

Մայլին եւ Լիամը միմյանց վաղուց են սիրում`2009թ.-ից: Նրանք ծանոթացել են «Վերջին երգը» ֆիլմի նկարահանման ընթացքում: Զույգը մի քանի անգամ բաժանվել է, ապա նորից սկսել հանդիպել, իսկ 2018թ.-ի վերջին գաղտնի ամուսնացել է՝ հրավիրելով միայն հարազատներին ու մտերիմներին:



© NEWS.am STYLE