Ոսկեգույն վերնաշապիկ մերկ մարմին. Նատալի Փորթմանը՝ Dior-ի գովազդում

11:49   17 հունվարի, 2019

Դերասանուհի Նատալի Փորթմանին առօրյայում հիմնականում կարելի է նկատել սովորական վերնաշապիկով ու ջինսով։ Դերասանուհին էկրաններին արմատապես կերպարանափոխվում է եւ կարող է իրեն շատ բան թույլ տալ՝ թե կինոյում, թե գովազդային նկարահանումների ընթացքում։

37-ամյա Նատալի Փորթմանը դարձել է Dior ապրանքանիշի Diorskin Forever տոնային քսուքի նոր գովազդային արշավի դեմքը։ Փորթմանը ոսկեգույն վերնաշապիկ է կրում մերկ մարմնին։ Հագուստը ոչ միայն ուշադրություն է հրավիրում դերասանուհու գեղեցիկ կազմվածքին, այլեւ ընդգծում նուրբ դիմահարդարումը։

Աղբյուրը՝ Harper's Bazaar 



© NEWS.am STYLE