Քիմ Քարդաշյանի դուստրը Mercedes է նվեր ստացել

14:15   17 հունվարի, 2019

Նախորդ երեկո Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի տանն արտասովոր երեկույթ է եղել։ Առիթը նրանց փոքրիկ դստեր՝ Չիկագոյի ծննդյան 1-ամյակն էր. երեխան լույս աշխարհ է եկել փոխնակ մոր օգնությամբ։ Փոքրիկի ծնողները որոշել են աղմկոտ տոն չկազմակերպել եւ նշել տանը՝ հարազատների ու մտերիմների շրջապատում։

Քարդաշյան քույրերից երեկույթին ներկա է եղել միայի Քորթնին, մյուսներն, ամենայն հավանականությամբ, չափազանց զբաղված են եղել։ Ընթրիքը չէին կարող բաց թողնել Չիկագոյի տատիկը՝ Քրիս Ջենները, ով երիտասարդ ընկերոջ՝ Քորի Գեմբլոմի հետ էր եւ նախատատը՝ Մերի Ջո Քեմփբելը։

Առանձնակի ուշադրության է արժանի նվերը, որը փոքրիկի համար պատրաստել է մորաքույրը՝ Քորթնին։ Նա երեխային խաղալիք մեքենա է նվրել, որը Քիմի եւ Քանյեի ավտոպարկի Mercedes-ի կրկօրինակն է։

Անակնկալը շատ է դուր եկել Չկիկագոյի 5-ամյա քույրիկին՝ Նորթին, ով եւս նվեր է պատրաստել նրա համար՝ անվանական թխվածքաբլիթներ։



© NEWS.am STYLE