Լիլիթ Հովհաննիսյանի նուրբ կերպարը

13:53   17 հունվարի, 2019

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը Instagram-ում նոր հրապարակում է արել ու ներկայացրել իր նոր կերպարը։

Երիտասարդ երգչուհին տոպ է կրում եւ վերնազգեստ։ Նա նուրբ դիմահարդարմամբ է, իսկ լուսանկարը մեկնաբանված չէ։ Այդ կերպարով Լիլիթ Հովհաննիսյանը հանդես է եկել տեսահոլովակներից մեկում։

Նշենք, որ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը իր միկրոբլոգում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնցով հանդես է գալիս իր տեսահոլովակներում։

Ավելի վաղ Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացել էր հմայիչ տեսքով։ Լիլիթը մեղմ դիմահարդարմամբ էր, կրում էր վարդագույն, շքեղ երեկոյան զգեստ, որն ընդգծել էր նրա անթերի կառուցվածքը։



© NEWS.am STYLE