«Կարոտո՞ւմ եք ամառը». Շուշան Երիցյանի գայթակղիչ կերպարը

14:52   17 հունվարի, 2019

Մոդել Շուշան Երիցյանը ցույց է տվել իր ամառային լուքը։ Instagram-ի Stories հատվածում, ուր տեղեկատվությունը հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, «Միսս ԱՊՀ 2017» տիտղոսակիրն ամռանն արված կադր է տեղադրել։

Նա շորտ է կրում եւ սպիտակ բլուզ։ «Կարոտո՞ւմ եք ամառը»,- գրել է մոդելը։

Հիշեցնենք՝ մոդելը հանգստի էր մեկնել Դուբայ, որտեղից պարբերաբար լուսանկարներ էր տեղադրում։ Հրապարակված լուսանկարներից մեկում Շուշան Երիցյանը սեւ զգեստ էր կրում, որը ցուցադրում էր նրա մարմինը։



© NEWS.am STYLE