65-ամյա Բրիջիթ Մակրոնը կարճ զգեստով մասնակցել է Փարիզում կայացած մրցանակաբաշխությանը

16:03   17 հունվարի, 2019

Բրիջիթ Մակրոնը սիրում է կարծրատիպեր կոտրել։ Նա ոչ միայն ամուսնացել է տղամարդու հետ, ով իրենից փոքր է 25 տարով, այլեւ հաճախ է խախտում պաշտոնական դրես կոդի կանոնները։

Ֆրանսիայի առաջին տիկնոջը միջոցառումների ընթացքում հաճախ կարելի է տեսնել ջինսերով եւ կարճ շրջազգեստներով։

65-ամյա Բրիջիթ Մակրոնը հերթական անգամ զարմացրել է երկրպագուներին՝ ներկայանալով Փարիզում կազմակերպված միջոցառմանը։ Էմանուել Մակրոնի կինը հանրութանն է ներկայացել կարճ շրջազգեստով, որը համադրել է նույն գույնի ժակետի հետ։ Բրիջիթ Մակրոնը բարձրակրունկներ է կրել։

Աղբյուրը՝ Harper's Bazaar

Լուսանկարները՝ Getty Images

 



© NEWS.am STYLE