Դոնալդ Թրամփի նախկին կնոջ լողազգեստով լուսանկարներն իրարանցում են առաջացրել

18:43   17 հունվարի, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին կինը՝ Մարլա Մեյփլզը, Instagram-ի ակտիվ օգտատեր է։ Նա կիսվել է Կարիբյան կղզիներում հանգստի լուսանկարներով եւ հիացրել երկրպագուներին։ Մարլան լողազգետսով ցույց է տվել հրաշալի կազմվածքը։

Դոնալդ Թրամփի նախկին կինը, ով նրա դստեր՝ Տիֆանիի մայրն է, վերջին շրջանում հազվադեպ է ներկայանում հանրությանը։ Սակայն նրա Instagram-ի էջից կարելի է հեշտությամբ հասկանալ՝ ինչպես է անցնում նրա օրը։ Կինը հաճախ է նոր հրապարակումներ անում, պատմում ճանապարհորությունների մասին, խորհուրդներ տալիս։

Թրամփի նախկին կնոջ երկրպագուներին հիացրել է նրա սլացիկ կազմվածքը, որին կարող են նախանձել ավելի երիտասարդ կանայք։

Հետեւորդների մեծ մասը համաձայնել է, որ Մարլան երիտասարդ տեսք ունի. նախորդ տարվա հոկտեմբերին նա դարձել է 56 տարեկան։

Աղբյուրը՝ Woman.ru



© NEWS.am STYLE