Նատալյա Եփրիկյանը «պատահաբար տեսել է լուսավոր ապագան»

16:26   17 հունվարի, 2019

Կասկածներ կան, որ Comedy Woman հեռուստանախագծի մասնակից եւ հեղինակ Նատալյա Եփրիկյանը Երեւանում է։ Աստղը Instagram-ի էջում լուսանկար է հրապարակել հայ հայտնի երգիչ եւ հաղորդավար Արսեն Գրիգորյանի հետ։ «Պատահաբար տեսանք լուսավոր ապագան»,- հրապարակումը մեկնաբանել է Նատալյա Անդրեեւան։

Տեղեկություններ են տարածվել նաեւ, որ Եփրիկյանը նկարահանվում է Kamil Show-ի թողարկումներից մեկում, որի գաղափարի հեղինակն ու վարողը Արսենն է։ Հիշեցնենք ՝ սեպտեմբերին Եփերիկյանն արդեն եղել է Երեւանում՝ Comedy club-ի նկարահանումների շրջանակներում։

Նա նույնիսկ պատմել էր այն մասին, որ օդավանակայանում վարորդը չի ճանաչել, որ ինքը հայ է։ «Թռիչքից հետո ուրախությամբ նետվեցի դեպի տղամարդը, ում մոտ «Comedy Club production» պաստառն էր առկա։ Նա թղթի վրա ազգանունս կարդաց վանկերով, ուշադիր նայեց վրաս եւ ասաց՝ Ոոոչ»,- պատմել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE