Ռուսական հումորային հաղորդման աստղը Բալիում երեխաների հետ փոթորկի մեջ է հայտնվել

23:31   17 հունվարի, 2019

«Уральские Пельмени» շոուի աստղը Իլանա Յուրեւնայի հանգիստը փչացել է բնության «անհաջող» նվերի պատճառով։ Աղջիկը Բալիում ընտանիքի հետ փոթորկի մեջ է հայտնվել։

29-ամյա աստղը Instagram-ում կիսվել է տեսանյութով, որում երեում է՝ ինչպես են ալիքները ճոճում նավակը։  

View this post on Instagram

A post shared by Илана Юрьева (@ilana7788) on

«Երեխաների հետ փոթորկի մեջ ենք հայտնվել եւ շատ ենք վախեցել։ Ավելի լավ է չկատակել «մեծ ջրի» հետ… Մի պահ վրա հասան ալիքները եւ սկսեցին նավակը հարվածել տարբեր կողմերից։ Երբ հայտնվում ես նման իրավիճակում, հասկանում ես՝ ինչպիսի «բզեզներ» ենք մենք… եւ որքան հզոր է բնությունը։ Բոլորին լավ օր եմ մաղթում, պաշպանեք ձեզ ու սիրելիներին»,- հույզերի մասին պատմեl է Իլանան՝ հավելելով, որ ամենասարսափելի պահերը նույնիսկ չի նկարել։ Տեսանյութը ճանապարհի միայն մի հատվածն է պատկերում։

Նավը բարեհաջող հասել է ափին։ Արտիստի 3-ամյա դուստրը նույնիսկ կարողացել է քնել ճանապարհորդության ընթացքում։



© NEWS.am STYLE