Աշխատանքային օրերին համապատասխանող ոճային կոստյումներ

13:34   19 հունվարի, 2019

Հաստ, բրդյա կտորից կարված դասական, տաբատով կոստյումները ձմեռային զգեստապահարանի պարտադիր հանդերձանքներից են։ Այն շատ պրակտիկ է, քազնի պիջակն ու տաբատը կարելի է կրել նաեւ առանձին՝ համադրելով գարնանային ու աշնանային այլ հագուստների հետ։ Պիջակը կարելի է կրել ջինսերի, սպորտային կոշիկների հետ, իսկ տաբատները՝ սվիտերների, վերնաշապիկների հետ։ Խորհուրդ ենք հետեւել «բնության» գույներին՝ բեժ, շագանակագույն, մոխրագույն, կանաչ, քանի որ այս գույները չեն հոգնեցնում եւ շատ հեշտ է դրանք համադրել այլ գույների հետ։



© NEWS.am STYLE