5,5 հազար դոլար արժողությամբ զգեստ եւ բաց ոտքեր. Մեգան Մարքլը կրկին խախտել է կանոնները

11:11   18 հունվարի, 2019

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը հերթական անգամ խախտել է թագավորական դրես կոդը, հայտնում է Daily Mail-ը։

Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը Լոնդոնում մասնացել են Cirque du Soleil նոր ծրագրի պրեմիերային։ Մեգանը կրում էր Roland Mouret ֆրանսիական ապրաքանիշի  փայլուն զգեստը, որի արժեքը կազմում է ավելի քան 5,5 հազար դոլար։ Կերպարը լրացնում էին  Stuart Weitzman սեւ կոշիկները, որոնք ցուցադրում էին մուգ կարմիր գույնով ներկված եղունգները։

Թագավորական վարվելակարգի փորձագետները նշել են, որ հանրության շրջանում բաց ոտքերով հայտնվելը, առավել եւս մուգ գույնով ներկված եղունգները չեն համապատասխանում դրես կոդին։

Սա առաջին անգամը չէ, երբ Մարքլը խախտում է թագավորական դրես կոդի կանոնները։ 2018թ.-ի հոկտեմբերին Ավստրալիա ուղեւորության ընթացքում դքսուհին կրում էր երկար զգեստ, որի լայն բացվածքը ցուցադրում էր նրա ձախ ոտքը։

Ի դեպ, մուգ գույնի լաքի ընտրության մասին… Այն պարբերաբար օգտագործում է Քեյթ Միդլթոնը։ Նախորդ տարվա դեկտեմբերին Harper's Bazaar-ը նրան հիշեցրել էր այդ մասին՝ հրապարակելով մի քանի լուսանկար, որոնցում Ուիլիամի կինը բավական բաց զգեստ էր կրում, փայլուն կոշիկներ, որոնք ցուցադրում էին բալագույն մատնահարդարումը։



© NEWS.am STYLE