Քայլի Ջենները՝ գայթակղիչ կատվի կերպարում

10:03   18 հունվարի, 2019

Instagram-ի հայտնի 21-ամյա բլոգեր եւ գործարեր Քայլի Ջենները կիսվել է գայթակղիչ լուսանկարներով, որոնցում ցուցադրել է «կատվային» նրբագեղությունը։ Նոր ֆոտոշարքում Քիմ Քարդաշյանի փոքրիկ քույրը մետաղափայլ զգեստ է կրում, նրան լուսանկարել է Սաշա Սամսոնովան։ Դատելով հրապարակման լայքերի քանակից՝ երկրպագուներին դուր է եկել Քայլիի կերպարը։

Որոշ լուսանկարներում նա կատվի կերպարում է, իսկ զգեստն ընդգծում է նրա գրավիչ կազմվածքը։

Ֆոտոշարքն արվել է առանց ավելորդ դեկորացիաների՝ միագույն ֆոնին, ինչն ամենայն հավանականությամբ նպատակ է ունեցել ուշադրությունը չշեղել Քայլիից։

21-ամյա աստղը գրեթե աքսեսուարներ չի կրում, իսկ մի քանի կադրում նորաձեւ արեւային ակնոցով է։

Քայլին օձի կաշվի գունավորմամբ կոշիկներ է ընտրել։ Մազերն անփույթ կապված են։



© NEWS.am STYLE