Նագիեւի որդուն զայրացրել է հոր լուսանկարն առանց տաբատի

13:15   18 հունվարի, 2019

51-ամյա Դմիտրի Նագիեւը համացանցում լուսանկար է տեղադրերլ, որը ոչ միանշանակ արձագանք է ստացել։ Իր միկրոբլոգում Նագիեւը կադր է հրապարակել, որում առանց տաբատի է։ Լուսանկարներում դերասան եւ հեռուստահաղորդավար Նագիեւը պատկերված է վերելակում եւ բարի մոտ եւ կրում է սպիտակ անդրավարտիք։

«Անվերջ կարելի է նաեւ երեք բանի՝ ինչպես է հոսում ջուրը, այրվում կրակը եւ ինձ՝ առանց տաբատի։ Բայց ես դրանք ավելի վաղ եմ հանել, քան այն հիմնական ուղղություն էր դարձել»,- կատակել էր Նագիեւը։ Օգտատերերի մի մասը նրան գովել էր համարձակության եւ հումորի հրաշալի զգացման համարև, մյուսները զայրացել էին դերասանի պահվածքի պատճառով։

Նրանց թվում էր նաեւ Նագիեւի որդին։ «Բոլորը նորմալ հայրեր ունեն, իսկ իմ հայրն ամբողջ երկրին ցուցադրում է բարեմասնությունները։ Ինչպե՞ս վարվեմ»,- հոր հրապարակումը մեկնաբանել էր Կիրիլը։ Հոգու ճիչը 5 հազար լայք է եւ հավաքել եւ 524 անգամ մեկնաբանվել։ «Մի ամաչիր, դու եւս ցույց տուր», «Փոխարենը քո հայրը Նագիեւն է»,- երիտասարդին հանգստացրել են հետեւորդները։



© NEWS.am STYLE