Երկրպագուները Նատալյա Վոդյանովային քննադատել են գռեհիկ դիրքի համար

14:47   18 հունվարի, 2019

36-ամյա մոդել Նատալյա Վոդյանովան ժամանակակից հաջողակ կնոջ խորհրդանիշ է։ Մոդելը դաստիարակում է հինգ երեխաներին, հաջողակ կարիերա է կառուցում եւ չի մոռանում երկրպագուներին ուրախացնել գեղեցիկ լուսանկարներով։ Միայն թե օգտատերերը չեն գնահատել վերջին լուսանկարը։

Լուսանկարում, որը հրապարակվել է Նատալյայի միկրոբլոգում, նա պատկերկված է բազմոցի վրա՝ ոտքերը լայն բացած։ Նա կարճ սպիտակ զգեստ է կրում, թափանցիկ վերարկու եւ վառ երկարաճիտ կոշիկներ։

Երկրպագուները մոդելին մեղադրել են գռեհիկ տեսքի համար։ Նրանց մի մասը հայտարարել է, որ դադարում են հետեւել Վոդյանովայի էջին եւ հիասթափված են։ Թեեւ մոդելը մարմնի որեւէ ինտիմ հատված չէր մերկացրել, հետեւորդները կոպիտ վիրավորանքներ են հնչեցրել նրա հասցեին։

Վոդյանովան սկանդալային լուսանկարը հրապարակել է  Louis Vuitton-ի ցուցադրությունից հետո, որին մասնակցել էր ամուսնու` Անտուան Արնոյի հետ։

Պոդիումի աստղը եւ ֆրանսիացի բիզնեսմենը միասին են 2011թ.-ից սկսած։ Զույգը դաստիարակում է երկու երեխաներին՝ 3-ամյա Մաքսիմին եւ 2-ամյա Ռոմանին։ Նատալյայի մյուս երեխաների` 17-ամյա Լուկասի, 12-ամյա Նեւայի եւ 11-ամյա Վիկտորի հայրը բրիտանացի Ջասթին Փորթմանն է:



© NEWS.am STYLE