Ինչ պետք է սովորի հայի դուստրն՝ ըստ «Универ»-ի աստղ Արարատ Քեշյանի

13:47   18 հունվարի, 2019

«Универ»-ի հայ աստղ Արարատ Քեշյանը դստեր հետ ջերմ լուսանկար է հրապարակել։ Instagram-ում հրապարակված ընտանեկան լուսանկարին կից դերասանը հայտնել է՝ ինչն պետք է առաջինը սովորի հայի դուստրը։

«Առաջինը, ինչ պետք է սովորի հայի դուստրը, հայրկի համար ջազվեում սուրճ պատրաստելն է։ Ամեն դեպքում հայրիկն այդպես է որոշել»,- լուսանկարի մեկնաբանություններում գրել է Քեշյանը։

Ավելի վաղ Արարատ Քեշյանն իր ու կնոջ ամուսնության 6-րդ տարեդարձի առիթով ջերմ գրառում էր կատարել։ Դերասանն 6 տարի առաջ Թաիլանդում արված լուսանկար էր հրապարակել։

«6 տարի առաջ՝ այս օրը, Թաիլանդում, ամուսնությունը գրանցելուց մի քանի շաբաթ անց, մեծ ու աղմկոտ միջավայրում, օվկիանոսի ափին անցկացրինք արարողությունը։ Բոլորը միմյանց խոստացան սխրագործությունը կրկնել ուղիղ 5 տարի անց։ Միամիտներ։ Այդ ժամանակ մենք նույնիսկ գլխի չէինք ընկնում, որ մեր ցանկացած ծրագիր կարող են փոխել երկու փոքրիկ, խոշոր աչքերով փոքրիկները։ Ոչինչ, երբ մեծանան, վրեժ կլուծենք»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE