«Շիլ աչքերով եւ կուզիկ». Եվգենի Պետրոսյանի սիրուհին ցույց է տվել բրենդային իրերն ու պատասխանել իրեն ատողներին

15:44   18 հունվարի, 2019

29-ամյա Տատյանա Բրուխունովան հանրությանը հայտնի է դարձել 73-ամյա Եվգենի Պետրոսյանի հետ սիրավեպի շնորհիվ։ Բոլորսվին վերջերս նա հանրային է դարձրել Instagram-ի էջը, ինչից պարզ է դարձել, որ օգտատերերը նրան չեն կարողանում ներել նոր սիրավեպի համար եւ մեղադրում են Եվգենի Պետրոսյանի ու Ելենա Ստեպանենկոյի ամուսնությունը քանդելու մեջ։ Օգտատերերն արտահայտվում են նաեւ Բրուխունովայի արտաքինի մասին ու վիրավորանքներ հնչեցնում։

«Որքան չարություն է շրջապատում ինձ։ Չափերը պարզապես զարմացնում են։ Շիլ աչքերով, կուզիկ, կույր, տգեղ, կոկորդիլոս, անբարոյական…  Սրանք ընդամենն այն մականուններն են, որոնք նվաստացումներ ու հայհոյանք չեն պարունակում»,- բողոքել է Բրուխունովան։

Նա իրեն ատողներին կոչ է անում դադարել հետեւել իրեն եւ չներխուժել իր կյանք. «Ինչի՞ համար եք այստեղ։ Ես կանչե՞լ են ձեզ։ Խնդրում եմ ձեր խորհուրդներն ու մեկնաբանությունները ձեզ թողեք։ Դրանք ինձ հարկավոր չեն։ Խնդրում եմ, հեռացրեք, դադարեք հետեւել ինձ»։

Ի դեպ, դատելով հրապարակված լուսանկարներից՝ Բրուխունովան հաճախ է ճանապարհորդում եւ սիրում է նորաձեւ նորույթներ։ Պետրոսյանի սիրելիի զգեստապահարանը լի է բրենդային հագուսոտվ եւ աքսեսուարներով։ Բրուխունովան դիզայներական պայուսակների, գլխարկների եւ կոշիկների մեծ հավաքածու ունի։



© NEWS.am STYLE