Սեքսուալությունը հնարավոր չէ թաքցնել կոստյումով. Ռատակովսկին մերկ է նույնիսկ հագուստով

16:11   18 հունվարի, 2019

Ամերիկացի թոփ մոդել Էմիլի Ռատակովսկին կարծես թե այլեւս ոչինչ չունի երկրապագուներին ցուցադրելու։ Նա գրեթե բոլոր լուսանկարներում մերկ է։ Բայց Ռատակովսկու երեւակայությունը լավ է զարգացած, եւ նա կարողացել է ինտրիգներ ստեղծել նոր ֆոտոշարքի միջոցով։

Оffice magazine-ի համար ֆոտոշարքում մոդելն արտասովոր կերպարով է հանդես եկել եւ մերկ մարմնին գործնական կոստյում է կրել։

Ռատակովսկու դիրքը հնարավորություն է տալիս տեսնել նրա գայթակղիչ կազմվածքը։ Հետեորդներից շատերը հիացել են նրա մարմնով ու մտահոգովել՝ արդյոք Ռատակովսկին հանուն ֆոտոշարքի կտրել է մազերը։ Ամենյան հավանականությամբ կարճ մազերի էֆեկտի նա հասել է հատուկ միջոցների օգտագործմամբ։



© NEWS.am STYLE